Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Մոսկվայի պետհամալսարանը երկու հարյուր լավագույն բուհերի թվում է

Մոսկվայի պետհամալսարանը երկու հարյուր լավագույն բուհերի թվում է
26.02.2014 | 16:45

Մոսկվայի պետհամալսարանը զբաղեցնում է աշխարհի երկու հարյուր լավագույն բուհերի մեջ տասներորդ հորիզոնականը: Բուհերի վարկանիշները գնահատելիս հաշվի են առել չորս չափորոշիչներ` ակադեմիական հասարակության, աշխատակիցների կարծիքը, հոդվածների մեջբերումների ինդեքսը և Խիրշի ինդեքսը, որը գնահատում է գիտնականի ներդրումը գիտության մեջ:

Բոլոր հետազոտություններն անցել են նախապատրաստական երեսուն ուղղություններով: Առաջին տեղերն են զբաղեցրել Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Մոսկվայի պետհամալսարանը 49-րդ տեղն է զբաղեցնում ֆիզիկայի և մաթեմատիկայի մասնագիտությունների պատրաստման ուղղություններով: Համալսարանը լավագույն բուհերի հարյուրյակում է հայտնվել փիլիսոփայության և ժամանակակից լեզուների մասնագիտությունների պատրաստման ուղղություններով:
101-105-րդ խմբում Մոսկվայի պետհամալսարանը լավագույն բուհն է համարվում ընդհանուր ֆիզիկական աշխարհագրության, քիմիայի, ինֆորմացիայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագիտությունների պատրաստման ուղղություններով:
151-200-րդ խմբում Մոսկվայի պետական համալսարանը զբաղեցնում է նյութագիտության, մեխանիկայի, ավիացիայի և արդյունաբերական ինժեներիայի մասնագիտությունների պատրաստման ուղղություններով:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ